302 դիտում, 2020.07.03 12:11

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը երկրի նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել: Պետության ղեկավարն այն հաստատել է, ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ, հաղորդում է РИА Новости-ին։

Նախքան նոր կառավարության նշանակումը Ֆիլիպը կշարունակի վարել ընթացիկ գործերը: Հունիսի վերջին նա հաղթել է Հավրայի քաղաքապետի ընտրություններում, ընդ որում հայտարարել է, որ կարող է վարչապետի աթոռին մնալ մինչեւ 2022 թվականը:

Էդուար Ֆիլիպը նախարարների կաբինետը գլխավորել է 2017 թվականի մայիսին Էմանուել Մակրոնի որոշմամբ: Մինչ այդ եղել է Գավրայի քաղաքապետ։

կիսվել նյութով -