Առկա է կորոնավիրուսի առանձնահատուկ մուտացիա, որը կարող Է արագացնել դրա տարածումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստ, Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Տվյալները ցույց են տալիս որ առկա է որոշակի մուտացիա, որն արագացնում է վիրուսի ռեպլիկացիան եւ ավելացնում դրա կուտակումն օրգանիզմում»,-ասել է Ֆաուչին Journal of the American Medical Association թերթին տված հարցազրույցում:
Վարակաբանը նշել է, որ այդ մուտացիայի ուսումնասիրությունը դեռ չի ավարտվել։