կարևոր
1872 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-03 10:38

Լոնդոնում ուսանող Ձավարյան եղբայրները նորարարական դիմակներ են պատրաստել և 30 000 հատ ուղարկել Հայաստան

Լոնդոնում ուսանող Ձավարյան եղբայրները նորարարական դիմակներ են պատրաստել և 30 000 հատ ուղարկել Հայաստան

Լոնդոնում ուսանող երկու հայ երիտասարդներ՝ Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները, միացել են Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին։

Լոնդոնում ուսանող Ձավարյան եղբայրները նորարարական դիմակներ են պատրաստել և 30 000 հատ ուղարկել Հայաստան: Հայտնում են WALDHEIM INTERNATIONAL-ի հայաստանյան ներկայացուցչությունից:

Նրանք իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի աշխատողների համար երեսպատման պաշտպանիչ  դիմակներ են արտադրում։

30 000 դիմակների խմբաքանակն այսօր ուղարկվել է Հայաստան։

Երիտասարդները սկզբում դիմակները տպում էին իրենց դպրոցի 3D տպիչներով, այնուհետև քրաուդֆանդինգի շնորհիվ հայթայթած միջոներով ստեղծեցին դիմակների սերիական արտադրության սարքավորում։

Դիմակները Հայաստանում կլինեն 10 օրվա ընթացքում։