կարևոր
1540 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-03 10:33

Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսի 1186 դեպք է գրանցվել

Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսի 1186 դեպք է գրանցվել

Թուրքիայում հուլիսի 1-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 49714 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1186 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 17 դեպք, իսկ ապաքինման 1543 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս ապաքինվել է մոտ 177 հազար մարդ, 1067 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։

Թուրքիայում մինչ օրս արձանագրվել է վարակման 202 284, մահվան՝ 5167 դեպք։