304 դիտում, 2020.07.03 10:17

Արցախի նախագահի հաստատած կառավարության որոշումներով փոխնախարարներ են նշանակվել

Արցախի նախագահի հաստատած կառավարության որոշումներով փոխնախարարներ են նշանակվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Տիգրան Տիգրանի Ծատրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ:

Համլետ Սլավայի Ապրեսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ:

Հասմիկ Ջումշուդի Մինասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ:

Դիմա Գրիշայի Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ:

կիսվել նյութով -