252 դիտում, 2020.07.03 09:41

Հրդեհ Աքորի գյուղում․ այրվել է 3 վագոն-տնակ, ավտոտնակն ու ներսում գտնվող մեքենան

Հրդեհ Աքորի գյուղում․ այրվել է 3 վագոն-տնակ, ավտոտնակն ու ներսում գտնվող մեքենան

Հուլիսի 2-ին՝ ժամը 20։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աքորի գյուղի սկզբնամասում բնակելի տուն է այրվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աքորի գյուղի 1-ին փողոցում գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 3-ին, ժամը 00։52-ին, մարվել՝ 03։55-ին։

Այրվել են երեք վագոն-տնակ (մոտ 40 քմ), ավտոտնակը (8 քմ) և ներսում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, արհեստանոցը (մոտ 4 քմ)։

կիսվել նյութով -