258 դիտում, 2020.07.03 09:15

Այսօր հուլիսի 3-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր հուլիսի 3-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Հուլիսի 3, տարվա 184-րդ (նահանջ տարիներին՝ 185-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 181 օր։

1890 թ. – Այդահոն դարձավ ԱՄՆ-ի 43-րդ նահանգը:

1962 թ. – մահացել է Հակոբ Մելքումյանը, հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 թ. ամառ) ստացել է Կարմիր դրոշի շքանշան (ծն. 1885 թ.):

1988 թ. – ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Vincennes ռազմական նավը հրթիռ արձակեց իրանական մարդատար ինքնաթիռի վրա, ինչի արդյունքում զոհվեցին ինքնաթիռում գտնվող բոլոր 290 մարդիկ:

1992 թ. – զոհվեց Դուշմանը (Վարդան Ստեփանյան), Արցախյան ազատամարտի հերոս, (ծն. 1966 թ.):

1992 թ. – Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձավ ՖԻՖԱ-ի անդամ:

1994 թ. – Բաքվի մետրոպոլիտենում իրականացվեց ահաբեկչական գործողության, ռումբի պայթյունի հետևանքով զոհվեց 13 մարդ, 58-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ:

1996 թ. – Բորիս Ելցինը երկրորդ անգամ ընտրվեց Ռուսաստանի նախագահ:

2006 թ. – բրիտանական Մյուզ խումբը թողարկեց իր չորրորդ պաշտոնական ձայներիզը` Black Holes and Revelations:

կիսվել նյութով -