282 դիտում, 2020.07.02 23:50

4-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

4-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

Մարտավարական բարդ պայմաններում վաշտի ներդաշնակումը և անձնակազմի մասնագիտական ունակությունները զարգացնելու նպատակով հուլիսի 1-ից 2-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգային վաշտերն անցկացրել են «Վաշտը հարձակման ընթացքում» թեմայով մարտավարական զորավարժություն՝ առանց մարտական հրաձգության։

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, զինծառայողները կատարելագործել են հարձակման կազմակերպման և մարտի վարման հմտությունները, մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում ցուցաբերել բարձր պատրաստվածություն։

կիսվել նյութով -