07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Մարտավարական բարդ պայմաններում վաշտի ներդաշնակումը և անձնակազմի մասնագիտական ունակությունները զարգացնելու նպատակով հուլիսի 1-ից 2-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգային վաշտերն անցկացրել են «Վաշտը հարձակման ընթացքում» թեմայով մարտավարական զորավարժություն՝ առանց մարտական հրաձգության։
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, զինծառայողները կատարելագործել են հարձակման կազմակերպման և մարտի վարման հմտությունները, մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում ցուցաբերել բարձր պատրաստվածություն։