590 դիտում, 2020.07.02 22:47

Տատիկի հեռախոսից բուժքրոջ կողմից իր հեռախոսին գումար փոխանցելու և գումար գողանալու վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ

Տատիկի հեռախոսից բուժքրոջ կողմից իր հեռախոսին գումար փոխանցելու և գումար գողանալու վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

«ՀԱՐԳԵԼԻ ԼՐԱԳՐՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։ Այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել։

Ինչ վերաբերում է հարազատների այն պնդմանը՝ տատիկի հեռախոսից բուժքրոջ կողմից իր հեռախոսին գումար փոխանցելուն և գումար գողանալուն, ապա նշենք, որ տեղեկացվել ենք դրա մասին հարազատներից՝ նախքան մամուլում այն հանրայնացնելը։ Այսօր օրենսդրության սահմանած կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։ Ենթադրյալ անձը, ինչպես նշում է մահացածի թոռնուհին բուժքույր չէ, այլ կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ։ Բոլոր հանգամանքները պարզելու և հաստատավելու դեպքում վերջինս կենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ կհեռացվի աշխատանքից։

Վարույթի վերջնական արդյունքների վերաբերյալ մահացածի հարազատները կտեղեկացվեն»,-նշել է նա։

կիսվել նյութով -