510 դիտում, 2020.07.02 22:16

Ծագումով հայ Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր

Ծագումով հայ Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր

Վենեսուելայից ծագումով հայ Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր: Նա գլխավորում է Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը:

Աշխատել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբում, նաեւ Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական օպերաներում:

Դոմինգո Հինդոյանը հարցազրույցներում հաճախ է պատմում իր հայկական ծագման մասին՝ նշելով, որ մայրը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում՝ հայկական ընտանիքում:

կիսվել նյութով -