Վենեսուելայից ծագումով հայ Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր: Նա գլխավորում է Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը:
Աշխատել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբում, նաեւ Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական օպերաներում:
Դոմինգո Հինդոյանը հարցազրույցներում հաճախ է պատմում իր հայկական ծագման մասին՝ նշելով, որ մայրը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում՝ հայկական ընտանիքում: