Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԱՄՆ-ում առաջիկայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին մասնակցելու է և հասկացնել տվել, որ չի հրաժարվի դրանից՝ չնայած ԶԼՄ-ներում հրապարակումներին, ըստ որոնց՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին: Ինչպես հայտնում է «Ռիա-նովոստի»-ն, Մերկելը նշել է.
«Խոսքը գնում է այն մասին, որ մենք միշտ, որտեղ կա նման հնարավորություն, պետք է համատեղ աշխատենք: G7 և G20 ֆորմատները լավ հնարավորություն են դրա համար, անգամ երբ առկա է կարծիքների տարբերություն: Նա, ով հանդես է գալիս մուլտիլատերալիզմի օգտին, իսկ ես դա անում եմ, պարտավոր է ներդնել իր ավանդը»: