390 դիտում, 2020.07.02 20:04

Նավալնին ատում է հայերին, Հայաստանը, և դուք Հանրային հեռուստաընկերության եթերում ցույց եք տալիս այդ մարդո՞ւն. Սոլովյով. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ռուսաստանում քննադատության առարկա է դարձել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկման ժամանակ իրենց երկրի սահմանադրական փոփոխություններին վերաբերող ռեպորտաժի հեռարձակումը: Տեսանյութում ներկայացվել են ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինի եւ տարբեր քաղաքացիների կարծիքներն, այնպես էլ՝ Պուտինի գործունեության ամենասուր քննադատներից մեկի՝ Ալեքսեյ Նավալնիի ելույթից մի հատված, որում նա տեղի ունեցող փոփոխությունները կեղծիք է որակում:

Այդ ամենի վերաբերյալ բասական տեսակետ է արտահայտել մերձիշխանական հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը՝ ասելով, որ Ռուսաստանին բարեկամ Հայաստանի՝ հանրային հեռուստատեսությունը ցուցադրում է մեկին, որն ատում է հայերին:

կիսվել նյութով -