Ռուսաստանում քննադատության առարկա է դարձել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկման ժամանակ իրենց երկրի սահմանադրական փոփոխություններին վերաբերող ռեպորտաժի հեռարձակումը: Տեսանյութում ներկայացվել են ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինի եւ տարբեր քաղաքացիների կարծիքներն, այնպես էլ՝ Պուտինի գործունեության ամենասուր քննադատներից մեկի՝ Ալեքսեյ Նավալնիի ելույթից մի հատված, որում նա տեղի ունեցող փոփոխությունները կեղծիք է որակում:
Այդ ամենի վերաբերյալ բասական տեսակետ է արտահայտել մերձիշխանական հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը՝ ասելով, որ Ռուսաստանին բարեկամ Հայաստանի՝ հանրային հեռուստատեսությունը ցուցադրում է մեկին, որն ատում է հայերին: