կարևոր
1469 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-02 19:40

Իրականացվել է Պարետի սահմանված նորմերի պահպանմանն ուղղված 41 639 ստուգում

Իրականացվել է Պարետի սահմանված նորմերի պահպանմանն ուղղված 41 639 ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերը բացահայտելու համար հուլիսի 1-ի դրությամբ իրականացվել է  41639  ստուգում, որից միայն  963-ը՝ նշված օրը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։