288 դիտում, 2020.07.02 18:33

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ժամանակակից աշխարհում կրթության դերի, փոփոխվող աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու, ինչպես նաև բուհի և տնտեսության միջև կապի ապահովման և մի շարք այլ հարցերի շուրջ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը ներկայացրել է բուհի կողմից իրականացվող ծրագրերը և, մասնավորապես, տեխնոլոգիական ոլորտին վերաբերող նոր նախաձեռնությունը՝ նշելով, որ այն նպատակ ունի համագործակցություն հաստատել կրթական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների և բիզնեսի միջև:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնությանն ու դրա շրջանակում համագործակցության հնարավորություններին:

կիսվել նյութով -