392 դիտում, 2020.07.02 17:55

Ջոկովիչն ապաքինվել է կորոնավիրուսից

Ջոկովիչն ապաքինվել է կորոնավիրուսից

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին գրում են սերբական ԶԼՄ-ները:

Ջոկովիչը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել: Ապաքինվել է նաև Ջոկովիչի կինը` Ելենան, ով ևս հիվանդացել էր:

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ Նովակ Ջոկովիչը վարակված է կորոնավիրուսով: Դրանից մեկ շաբաթ առաջ Ջոկովիչը Խորվաթիայում մասնակցում էր մրցաշարի, որտեղ մասնակիցներից երկուսի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Սերբ թենիսիստը ևս թեստ էր հանձնել, որը դրական է եղել:

33-ամյա Ջոկովիչը Մեծ սաղավարտի մրցաշարերի 17-ակի հաղթող է: Այժմ գլխավորում է ATP վարկանիշային աղյուսակը:

կիսվել նյութով -