404 դիտում, 2020.07.02 17:43

Արարատ Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական

Արարատ Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական

 Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Զոյա Լազարյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական- Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ:

կիսվել նյութով -