334 դիտում, 2020.07.02 17:03

Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացրել քննական վայրերի հարակից տարածքներում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հուլիսի 2-ին հանրապետության մի քանի դպրոցներում ու կրթական հաստատություններում անցկացվեցին ավարտական և ընդունելության քննություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ոստիկանները ապահովեցին քաղաքացիների միջև սոցիալական հեռավորություն և պարբերաբար ստուգում էին դիմակների առկայությունը։
Կրկին կոչ ենք անում բոլորին՝ դնել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասված է հաղորդագրությունում։

կիսվել նյութով -