374 դիտում, 2020.07.02 16:33

Ճանապարհները վնասող բոլոր բեռնատարները պետք է կշռվեն

Ճանապարհները վնասող բոլոր բեռնատարները պետք է կշռվեն

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անհրաժեշտ է համարում լուծել ծանրաքարշ կամ ծանր բեռնված մեքենաների խնդիրը: Կառավարության նիստում նախարարը նշեց, որ այդ մեքենաները, որոնք երբեմն 30 տոննա քաշ են ունենում, լուրջ ազդեցություն են թողնում ճանապարհների որակի վրա: Հատկապես ամռանը, ըստ նրա, դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ ժամանակին ռուսական կողմի հետ քննարկում են ունեցել և ռուսներն առաջարկել են, որ ավտոմեքենաների կշռման ու ստանդարտներ կիրառելու համակարգը ներդրվի նաև Հայաստանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Երբ մենք միլիարդներ ենք ծախսում ճանապարհների որակը բարձրացնելու համար, ինչ-որ մարդիկ մի քանի հազար ավելի աշխատելու համար այդ ճանապարհների քանդման գործով են զբաղվում: Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետեր պետք է ունենանք և բոլոր բեռնատարները պետք է կշռվեն»,- ասաց նա: 

կիսվել նյութով -