318 դիտում, 2020.07.02 16:45

Հունիսին ծնվածների մեջ աղջիկները գերակշռել են

Հունիսին ծնվածների մեջ աղջիկները գերակշռել են

2020 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնված երեխաների մեջ աղջիկների թիվը տղաներին գերազանցել է մեկով: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից։

Հունիսին մարզի բուժհաստատություններում ծնվել է 97 երեխա՝ 48 տղա եւ 49 աղջիկ: 39 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24 երեխա՝ Սեւանի, 19-ը՝ Գավառի բժշկական կենտրոններում, 14-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում: Ճամբարակի առողջության կենտրոնում գրանցվել է ընդամենը 1 ծնունդ:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ ծնվածներից 31-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով:

կիսվել նյութով -