306 դիտում, 2020.07.02 16:18

Հանգստյան օրերին ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացնելու տեսարժան վայրերում

Հանգստյան օրերին ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացնելու տեսարժան վայրերում

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հանգստյան օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

«Մոտենում են հանգստյան օրերը, և շատերն են որոշում շաբաթ-կիրակի օրերն անցկացնել ընկերների ու հարազատների հետ, այցելել տեսարժան վայրեր, մասնակցել ուխտագնացությունների կամ քաղաքից դուրս կազմակերպել, այսպես ասած՝ պիկնիկներ։ Հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված արտակարգ ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, ուխտատեղիներում, հնարավոր հավաքույթների վայրերում։ Բացառվելու են կարգի խախտումները, իսկ հայտնաբերվելիս կհետևեն իրավական հետևանքներ։
Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց»։

կիսվել նյութով -