330 դիտում, 2020.07.02 15:45

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ մեղադրյալները նիստին ներկա չէին

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ մեղադրյալները նիստին ներկա չէին

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․մեղադրյալները ներկա չէին նիստին։ Պաշտպանական կողմը նշեց, որ մասնակիցները նիստին ներկա չեն՝ համավարակով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակից ելնելով: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատական նիստերի դահլիճը փոքր է, և դժվար կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը և պարետատան կողմից սահմանված այլ կանոնները:

Դատավոր Վահե Միսակյանը հակադարձեց, որ նիստերի դահլիճը բավականին ընդարձակ է և ցանկության դեպքում հնարավոր է պահել սոցիալական հեռավորություն:

 «Հետագա դատական նիստերին մասնակիցների բացակայությունը՝ համավարակով պայմանավորված, անթույլատրելի է համարվելու, և այս պատճառաբանությամբ յուրաքանչյուր մասնակցի բացակայությունը դիտվելու է որպես անհարգելի պատճառով դատական նիստին չներկայանալ»,- ասաց դատավորը:

Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 14:00-ին:

կիսվել նյութով -