446 դիտում, 2020.07.02 15:02

3 տարվա անպտղության ախտորոշումից հետո չեմպիոնի ընտանիքում տղա է ծնվել

3 տարվա անպտղության ախտորոշումից հետո չեմպիոնի ընտանիքում տղա է ծնվել

Ընդամենը 3 կգ քաշով ծնված փոքրիկ Աշոտիկը ծանրամարտի աշխարհի ոսկե մեդալակիր հայրիկի ձեռքերում ամենամեծ հաղթանակն է: Այդ մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։

«Անվասալյակ օգտագործող չեմպիոն Հարություն Մխիթարյանի և Սուսաննայի ընտանիքը շուրջ չորս տարի երազում էր ընտանիքի համալրման մասին: Նրանց իրենց երազանքի իրականացման հարցում աջակցեց Asociacion HAY / ՀԱՅ Ասոցիացիա / Hye Association-ի Հայ Մանուկ ծրագիրը, իսկ անպտղության խնդրի լուծումը վստահվեց "Շենգավիթ" ԲԿ-ի "Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնին": Խնդրի լուծման համար անհրաժեշտ էր դիմել օժանդակ տեխնոլոգիաների կիրառմանը:

Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանը արտամարմնային բեղմնավորման առաջին փորձից գրանցեց Սուսաննայի երկար սպասված հղիությունը: Հղիության ընթացքը հեշտ չէր և այն վստահվել էր "Շենգավիթ" ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանին, իսկ կեսարյան հատումն իրականացրեց մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Սարգսյանը:
Թիմային արդյունավետ աշխատանքի արդյունքում ծնվեց երիտասարդ ընտանիքի ամենամեծ հաղթանակը՝ Աշոտը:

Երջանկությունը երբեք երկար չի սպասեցնում, այն այցելում է ճիշտ ժամանակին»,- նշված է հաղորդագրությունում։

Ֆոտոշարք

կիսվել նյութով -