306 դիտում, 2020.07.02 14:22

ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել Այա Սոֆիան չդարձնել մզկիթ

ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել Այա Սոֆիան չդարձնել մզկիթ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիային կոչ է արել պահպանել  Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական ժամանակաշրջանում կառուցված Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի թանգարանի կարգավիճակը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում պահպանել Այա Սոֆիայի թանգարանի կարգավիճակը և ապահովել դրա հասանելիությունը բոլորի համար։ Դա ցույց կտա Թուրքիայի հարգանքը կրոնական ավանդույթների ու իր բազմաշերտ պատմության նկատմամբ»,- ասել է Պոմպեոն։  

Պոմպեոյի խոսքով ԱՄՆ-ն գտնում է, որ տաճարի կարգավիճակի որևէ փոփոխություն կնսեմացնի այդ գերբնական շենքի ժառանգությունը ու կնվազեցնի, տարբեր հավատքների միջև կամուրջ դառնալով, մարդկանց ծառայելու հնարավորությունը։    

Նշենք, որ Թուրքիայի Հանրապետության պետական խորհուրդը օրակարգ է բերել Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934թ. որոշումը չեղարկելու հարցը։ 

Հարցը քննարկելու համար Թուրքիայի Պետխորհրդի 10-րդ պալատը նիստ է նշանակել այսօր՝ հուլիսի 2-ին։ 

Եթե 1934-ին կառավարության ընդունած որոշումը ճանաչվի հակաիրավական, ապա այն չեղյալ կհայտարարվի և Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի։ 

կիսվել նյութով -