312 դիտում, 2020.07.02 13:25

Արցախում բարձրագույն կրթությունը նախատեսվում է դարձնել անվճար

Արցախում բարձրագույն կրթությունը նախատեսվում է դարձնել անվճար

Արցախի Հանրապետությունում առաջիկայում նախատեսվում է բարձրագույն կրթությունը դարձնել անվճար և ոլորտն ավելի բարելավել: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մենք արդեն հայտարարել ենք, որ Արցախում բարձրագույն կրթությունը լինելու է անվճար: Մենք ունենալու ենք ավելի որակյալ կրթություն: Վստահ կարող եմ ասել, որ եղածից վատ չի լինելու, այլ հակառակը՝ բարելավվելու է»,- նշել է Հարությունյանը:

կիսվել նյութով -