240 դիտում, 2020.07.02 13:14

Մոնղոլիայում ժանտախտի բռնկում է արձանագրվել

Մոնղոլիայում ժանտախտի բռնկում է արձանագրվել

Մոնղոլիայի իշխանությունները վերջին օրը ժանտխատով հիվանդանալու երկու դեպք են արձանագրել երկրի արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել է Montsame գործակալությունը, հաղորդում է ТАСС-ը։

Գործակալության տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել Խվոդ այմակում։ Մեկի մոտ հիվադնության թոքային ձեւն է:

Այմակի տարածքում կարանտին է սահմանված, ավտոտրանսպորտի մուտքը տարածաշրջան, ինչպես նաեւ ելքը ժամանակավորապես դադարեցված են: Տեղի համաճարակաբանական ծառայությունը ձեռնամուխ է եղել ստուգման՝ ժանտախտով հիվանդանալու հնարավոր լրացուցիչ դեպքերի հայտնաբերման եւ դրա տարածման ռիսկի կանխարգելման նպատակով։

կիսվել նյութով -