250 դիտում, 2020.07.02 12:40

Հաստատվեց բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների կենսաթոշակի չափը

Հաստատվեց բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների կենսաթոշակի չափը

Կառավարությունը հաստատեց ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը:

Որոշմամբ սահմանվում է, որ Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 500 հազար դրամ կենսաթոշակ, երկրորդ տեղը գրավածը՝ 350 հազար դրամ, 3-րդ տեղը գրավածը՝ 300 հազար դրամ, իսկ 4-6-րդ տեղը գրավածը 100 հազար դրամ կենսաթոշակ: Մարզիչի դեպքում կենսաթոշակի չափը կլինի համապատասխանաբար, 250 հազար դրամ, 175 հազար դրամ, 150 հազար դրամ և 50 հազար դրամ:

Աշխարհի առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 200 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 150 հազար դրամ կենսաթոշակ:

Եվրոպայի առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 150 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 120 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 100 հազար դրամ կենսաթոշակ:

Համաշխարհային շախմատային օլիմպիադաներում, թիմային առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 400 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 250 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 150 հազար դրամ կենսաթոշակ: 

կիսվել նյութով -