կարևոր
1847 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-02 12:22

Դիմակների պրոֆիցիտի պարագայում վարչապետը քաղաքացիներին կոչ է անում կրել բժշկական դիմակներ

Դիմակների պրոֆիցիտի պարագայում վարչապետը քաղաքացիներին կոչ է անում կրել բժշկական դիմակներ

Հայաստանում դիմակների դեֆիցիտ չկա, հակառակը՝ արձանագրվել է պրոֆիցիտ: Այդ մասին կառավարության նիստում ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցի՝ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: 

Նա ասաց, որ դիմակների մի մասը 2 ամիս առաջ է ներկրվել՝ ավելի թանկ գնով, և հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է: «Անգամ 60 դրամով Հայաստանից մեկ անգամ արտահանում է կատարվել: Եթե մենք չենք թողնում դիմակների արտահանումը, ապա տնտեսավարողները ստիպված են լինելու միգուցե վնասով, ավելի էժան վաճառել: Այսօր տեղական արտադրության դիմակը 60 դրամ է, իսկ դրսից ներկրվածը մի փոքր թանկ: Նոր խմբաքանակը սպասվում է մոտ մեկ ամսից, որը ենթադրում է, որ գինը կրկին կնվազի»,- ասաց Գևորգյանը:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հիմա, երբ ունենք դիմակների պրոֆիցիտ, մենք կարող ենք անցնել երրորդ փուլին, մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ: Այսօր շուկայում երբ նայում ենք դիմակների սպառումը, կարող ենք արձանագրել, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային արտադրության դիմակ չի կրում: Նաև ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակները շատ ավելի հուսալի և օգտակար են»: