կարևոր
1327 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-02 11:49

Կորոնավիրուսից ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում է 650 վարակակիր

Կորոնավիրուսից ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում է 650 վարակակիր

Հայաստանում կորոնավիրուսի առումով էական փոփոխություններ չկան: Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ նախորդ օրվա ընթացքում արձանագրվել է վարակի 593, մահվան 6 դեպք: 

«Առողջապահական համակարգի զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, վերակենդանացման բաժանմունքները լի են հիվանդներով: Կան երկու-երեք տեղ, դրանց հաշվին կարողանում ենք ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին տեղավորել», - ասաց նա՝ հավելելով, որ ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650: Արհեստական օդափոխության սարքերին միացված է 44 մարդ: Տանը առավոտյան 09:00-ի դրությամբ հոսպիտալացման սպասում է 11 մարդ, որից 4-ը միջին ծանրության է, իսկ 7-ը՝ թեթև: 80 մարդ սպասում է տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ:

Միաժամանակ, Արսեն Թորոսյանն ասաց, որ մարզերում ընթանում են հիվանդանոցային տեղերի ծավալման աշխատանքներ: Այսօր էլ ինքն ուղևորվելու է՝ ծանոթանալու այդ աշխատանքների ընթացքին: