246 դիտում, 2020.07.02 12:46

Ակտաու-Երևան չվերթով վերադարձավ 15 ՀՀ և 1 ՂՀ քաղաքացի

Ակտաու-Երևան չվերթով վերադարձավ 15 ՀՀ և 1 ՂՀ քաղաքացի

Հուլիսի 2-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5035 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 15 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 1 ՂՀ քաղաքացի մեկնում է ՀՀ: Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։

«Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»։

կիսվել նյութով -