29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Սահմանապահ ոստիկանության երկու աշխատակից զոհվել եւ եւս ինը տուժել են Աֆղանստանի արեւելքի Նանգարհար նահանգի հսկիչ-անցակետերում «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նահանգապետի ներկայացուցիչը:
«Երկու զինծառայողներ սպանվել են, եւս ինը վերքեր ստացել (երկու) հսկիչ անցակետերի վրա գրոհի հետեւանքով… Նանգարհարի նահանգում տեղական ժամանակով ժամը 02:00-ին (Երեւանի ժամանակով հուլիսի 2-ին ժամը 01:30-ին)»,-ասել է նա և նշել, որ զինյալները նաեւ մեծ վնասներ են հասցրել, բայց չի նշել կոնկրետ թվերը:
1TV հեռուստաալիքի տվյալներով՝ բախման ընթացքում սպանվել է տասը զինյալ: Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների դիմակայություն, որն ավելի վաղ զգալի տարածքների Էր տիրում երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:
Նաեւ երկրի տարածքի վրա ուժեղացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի գծով: