կարևոր
1445 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-02 10:33

ԱՄՆ-ը գնել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի եռամսյա պաշարի մեծ մասը

ԱՄՆ-ը գնել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի եռամսյա պաշարի մեծ մասը

Միացյալ Նահանգները, համարյա ամբողջովին, գնել է կորոնավիրուսի բուժման համար օգտագործվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի եռամսյա պաշարը. այս մասին հայտնում է The Guardian-ը:

Այս առնչությամբ Լիվերպուլի համալսարանի գիտաշխատող Էնդրյու Հիլլան ասել է. «Նրանք դեղամիջոցի պաշարների գրեթե մեծ մասի հասանելիություն են ստացել, այնպես որ Եվրոպայի համար ոչինչ չի մնացել»։

Ըստ ԶԼՄ-ի՝ սա նշանակում է, որ մոտ ապագայում ոչ մի երկիր չի կարողանա բավարար քանակությամբ գնել այդ դեղամիջոցից:

Հստակեցվում է՝ «Ռեմդեսիվիր» ընդունող հիվանդները չորս օրվա ընթացքում բուժվում են կորոնավիրուսից: Մեկ հիվանդի բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցի քանակն արժե ավելի քան երկու հազար դոլար: