404 դիտում, 2020.07.01 22:38

Վրաստանում բժիշկների աշխատավարձն ավելացել է 100 լարիով

Վրաստանում բժիշկների աշխատավարձն ավելացել է 100 լարիով

Հուլիսի 1-ից  Վրաստանի շտապօգնության ծառայության բժիշկների և ընտանեկան բժիշկների աշխատավարձն ավելացել է 100 լարիով: Սա մոտ  32 ԱՄՆ դոլար է: Այս մասին տեղեկացրել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն. գրում է Aliq.ge-ն:

«Մի քանի ամիս առաջ հայտարարել էինք, որ ծրագրել ենք ավելացնել մեր բուժաշխատողներին վճարվող գումարը, ու այսօրվանից անհետաձգելի բուժօգնության ծառայության և ընտանեկան բժիշկները 100 լարիով ավել կստանան: Սա այն աշխատավարձը չէ, որին դուք արժանի եք, սակայն սա միայն առաջին քայլն է», -ասել է նախարարը:

կիսվել նյութով -