292 դիտում, 2020.07.01 21:47

«Գանձասար-Կապան»-ը հաղթանակ կորզեց «Փյունիկ»-ի դեմ խաղում

«Գանձասար-Կապան»-ը հաղթանակ կորզեց «Փյունիկ»-ի դեմ խաղում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 26-րդ տուրը մեկնարկեց «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղով:

«Գանձասար-Կապան»-ը հյուրընկալվելիս հաղթանակ կորզեց լրացուցիչ ժամանակում խփած գնդակի շնորհիվ: «Փյունիկ»-ից գոլերը խփեցին Մանուչարյանը և Սարգսյանը, իսկ «Գանձասար-Կապան»-ից աչքի ընկավ Հարությունյանն, ով դուբլի հեղինակ դարձավ:  «Փյունիկ»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Ասլանյանը: «Փյունիկ»-«Գանձասար-Կապան»` 2:3:

Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Շիրակ»-«Լոռի ՖԱ» (հունիսի 2, մեկնարկը 17:30, մրցավար Շահեն Աղայան),  «Նոա»-«Արարատ» (հունիսի 2, մեկնարկը 18:00, մրցավար Աշոտ Ղալթախչյան) և«Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» (հունիսի 2, մեկնարկը 20:00, մրցավար Հենրիկ Նալբանդյան):

կիսվել նյութով -