12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 26-րդ տուրը մեկնարկեց «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղով:
«Գանձասար-Կապան»-ը հյուրընկալվելիս հաղթանակ կորզեց լրացուցիչ ժամանակում խփած գնդակի շնորհիվ: «Փյունիկ»-ից գոլերը խփեցին Մանուչարյանը և Սարգսյանը, իսկ «Գանձասար-Կապան»-ից աչքի ընկավ Հարությունյանն, ով դուբլի հեղինակ դարձավ: «Փյունիկ»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Ասլանյանը: «Փյունիկ»-«Գանձասար-Կապան»` 2:3:
Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Շիրակ»-«Լոռի ՖԱ» (հունիսի 2, մեկնարկը 17:30, մրցավար Շահեն Աղայան), «Նոա»-«Արարատ» (հունիսի 2, մեկնարկը 18:00, մրցավար Աշոտ Ղալթախչյան) և«Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» (հունիսի 2, մեկնարկը 20:00, մրցավար Հենրիկ Նալբանդյան):