23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հայաստանում մասնագետներն գրեթե ամբողջությամբ ներգրավված են առողջապահական համակարգում։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանում կորոնավիրուսային համավարակի պայմաններում որքանո՞վ է հաշվի առնվում մասնագիտական հանրույթի կարծիքը:
«Բնականաբար, այդ միասնական համակարգի մաս են կազմում: Մենք մի քանի այդպիսի քննարկումներ նախաձեռնել ենք: Մասնավորապես, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի աջակցությամբ պայմանավորվել ենք, որ հանձնաժողովը հավաքագրի առաջարկները և դրանք փոխանցի պարետատուն»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների մասին չկա որևէ նորություն, ամբողջ տեղեկությունը բաց է, թե ինչ է պետք անել չվարակվելու համար:
«Մեր մասնագետներն ամբողջ ծավալով ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում: Հիմա գիտեք, որ օտարերկրյա բժիշկներ և մասնագետներ են գալիս, սփյուռքի ներկայացուցիչների հետ ենք պարբերաբար քննարկումներ ունենում։
Մենք այսօր չունենք խնդիր պատկերացում կազմելու, թե ինչ է պետք անել արդյունքի հասնելու համար: Մենք ունենք խնդիր կանոնները պահպանելու տեսակետից»,- եզրափակեց Փաշինյանը։