570 դիտում, 2020.07.01 19:34

ԱՆ խոսնակը արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի ահազանգին

ԱՆ խոսնակը արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի ահազանգին

Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջու հայտնել է ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:

Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-գրել է նա:

կիսվել նյութով -