378 դիտում, 2020.07.01 19:40

Պարետատունն արձանագրել է հասարակական տրանպորտում սահմանված կանոնների պահպանման մակարդակի անկում

Պարետատունն արձանագրել է հասարակական տրանպորտում սահմանված կանոնների պահպանման մակարդակի անկում

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով հունիսի 30-ին տուգանվել է 2697 քաղաքացի, որից 2166-ը դիմակներ չկրելու համար։ Հունիսի 26-ին պարետատան նիստից հետո այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք նկատում ենք, որ հասարակական տրանպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրել և 431 խախտման դեպք արձանագրվել է հասարակական տրանսպորտում»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր պետք է հարց տա իրեն, թե ի՞նչ է արել կորոնավիրուսը կանխելու համար։

« Առնվազն 3 հակահամաճարակային կանոնները պահպանելը պետք է լինի մեր ամենօրյա պարտականությունը։ Այդ կանոններն են՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը»,- եզրափակեց Փաշինյանը։

Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով հուլիսի 1–ի դրությամբ ոստիկանությունը կազմել է 57031  արձանագրություն։

կիսվել նյութով -