17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հուլիսի 1-ին այցելել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված Վեդու և Արտաշատի բժշկական կենտրոններ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Այցելության ժամանակ զրուցել ենք բժշկական կենտրոնների տնօրենների և բուժանձնակազմերի հետ, հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ կան և ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների բուժումը: Բժշկական կենտրոնների տնօրենների հետ զրուցել ենք նաև ԲԿ-ների տեխնիկական հագեցվածության մասին»,-գրել է մարզպետը:
Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ Առողջապահության նախարարության միջոցներով Վեդու բժշկական կենտրոնում 5 անգամ հզորացվել է կենտրոնական թթվածնային մատակարարման համակարգը, 32 թթվածնային կետ է ավելացվել հիվանդասենյակներում, հոսանք մատակարարող հին գեներատորը փոխարինվել է նոր՝ ավտոմատացվածով,
տեխնիկապես հագեցվել է բժշկական կենտրոնի լաբորատոր գործիքային ախտորոշման բաժանմունքը (գերժամանակակից, շարժական, թվային ռենտգեն սարքավորում):
Առաջիկայում նախատեսվում է նաև վերելակի տեղադրում: