25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Ղազախստանի կառավարությունն առաջարկում Է երկրում հուլիսի 5-ից սահմանել երկշաբաթյա կարանտին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Այդ մասին հուլիսի 1-ին հայտնել Է նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը:
Ավելի վաղ Տոկաեւը կորոնավիրուսի դեմ պայքարի պետական հանձնաժողովին հանձնարարել Էր մշակել եւ իրեն առաջարկություն ներկայացնել երկրում խիստ կարանտին սահմանելու վերաբերյալ:
«Կառավարությունը ներկայացրել Է հուլիսի 5-ից 14-օրյա ժամկետով (հնարավոր Է երկարացում) կարանտինի սահմանման պլան: Վաղը ՄԳՀ-ի (միջգերատեսչական հանձնաժողով) նիստից հետո առողջապահության նախարարը հանդես կգա պարզաբանումներով»,-գրել Է Տոկաեւը Twitter-ում:
Ղազախստանում հաստատվել Է կորոնավիրուսի ավելի քան 41 հազար դեպք, ավելի քան 13,5 հազար պացիենտներ ապաքինվել են, գրանցվել Է 188 մահվան դեպք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: