408 դիտում, 2020.07.01 18:08

Արմեն Սարգսյանը հանդիպել է Մարտին Գալստյանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Մարտին Գալստյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը նախ շնորհավորել է Մարտին Գալստյանին՝ պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ և հետագա հաջողություններ մաղթել աշխատանքային գործունեության մեջ:

Զրուցակիցները մասնավորապես մտքեր են փոխանակել համավարակի հետևանքով միջազգային ֆինանսական շուկաներում կատարվող փոփոխությունների, մեր երկրում դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ, անդրադարձել համավարակի տնտեսական հետևանքներին և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումներին:

Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության ընթացիկ գործունեության և ծրագրված աշխատանքների մասին:

կիսվել նյութով -