332 դիտում, 2020.07.01 18:09

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Հուլիսի 1-ին, ժամը 17։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Գյումրի քաղաքի բարձրահարկ շենքերից մեկից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Կանխվել է Արմեն Ն․-ի (ծնված 1991 թ․) ինքնասպանության փորձը։

կիսվել նյութով -