422 դիտում, 2020.07.01 22:52

Վերադառնում եմ կյանքի և աշխատանքի. Լևոն Արոնյան

Վերադառնում եմ կյանքի և աշխատանքի. Լևոն Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պատմել է, թե ինչպես անցկացնում օրերը կարանտինի ընթացքում: Այս մասին Արոնյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Դադարից հետո վերադառնում եմ կյանքի և աշխատանքի: Շատերիդ պես ես էլ հեռավար եմ աշխատում լավ վիճակ չէ, բայց այս կերպ ժամանակ ենք խնայում»:

Արոնյանը պատմել է նաև, որ այս օրերին իր ուժերն է փորձել խոհանոցում, երաժշություն է լսել և Երևանից դուրս ճանապարհորդություններ է կատարել:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ­ի դասակարգման աղյուսակում: Հուլիս ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 7-րդն է, ինչպես նախորդ ամիս:

կիսվել նյութով -