կարևոր
1407 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-01 16:54

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ։

Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ գործընկերության և փոխվստահության մթնոլորտում զարգացող բարեկամական հարաբերությունները։ Գոհու­նակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր միջև ձևավորված անձնական ջերմ հարա­բերություններն առանձնահատուկ լիցք ու երանգ են հաղորդում տարբեր մակարդակ­ներում ընթացող հայ-կանադական երկխոսությանը։ Անշուշտ, երկկողմ հարաբերու­թյուն­ների զարգացման և խորացման գործում ուրույն տեղ ունի նաև կանադահայ հա­մայնքը:

Կարծում եմ՝ այս տարի, համավարակով պայմանավորված, Կանադայի օրը փոքր-ինչ այլ կերպ է նշվելու: Այդուհանդերձ, վստահ եմ, որ օրվա խորհրդի թելա­դրանքով կանադացիներն այն կանցկացնեն բարձր և տոնական տրամադրությամբ: Ուստի մեկ անգամ ևս շնորհավորում ու բարեմաղթանքներ եմ հղում Կանադայի բարեկամ ժո­ղովրդին»։