410 դիտում, 2020.07.01 16:41

Թուրքիան հիասթափված է ԵՄ-ի որոշումից

Թուրքիան հիասթափված է ԵՄ-ի որոշումից

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է Եվրամիության այն  որոշմանը, ըստ որի՝ Թուրքիան դուրս է մնացել հուլիսի 1-ից ԵՄ- ի հետ ուղևորափոխադրումները վերսկսելու իրավունք ունեցող երկրների ցանկից։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«Մենք հիասթափված ենք։ Հույս ունենք, որ մեր քաղաքացիների ուղևորությունների սահմանափակմանը վերաբերող այդ սխալն ամենասեղմ ժամկետում կշտկվի»,- հայտարարել է Աքսոյը։ 

Նրա խոսքով՝ Թուրքիան արդյունավետ է պայքարում կորոնավիրուսի համավարակի դեմ։ Ուստի ԵՄ-ն պետք է որոշումներ կայացնելիս առաջնորդվի օբյեկտիվ չափանիշներով։ 

«Թուրքիայի հաջողությունն ակնհայտ է։ Կորորնավիրուսի համավարակի դեմ Թուրքիայի ձեռնարկած միջոցառումներն ու կատարած աշխատանքի հաջողությունն ակնհայտ է», - պնդել է ԱԳՆ խոսնակը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների առաջ Եվրամիությունը հուլիսի 1-ից կրկին կբացի իր սահմանները։ Այդ ցանկում Թուրքիան տեղ չէր գտել, քանի որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը դեռևս շարունակում է վտանգավոր մնալ։

կիսվել նյութով -