23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
«Երկիր մեդիան» այսօր՝ հուլիսի 1-ին, առաջարկում է դիտել «Գլուխգործոց» (Шедевр) ֆիլմը։
Այն նկարահանվել է 2018 թվականին:
«Գլուխգործոց» ֆիլմը՝ արվեստի եւ բարեկամության մասին սրամիտ կատակերգությունը, նկարահանել է արգենտինացի ռեժիսոր Գաստոն Դյուպրան: Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել 2018 թվականի Վենետիկյան փառատոնում:
Արտուրոն Բուենոս Այրեսի գեղարվեստի պատկերասրահի սեփականատերն է: Ռենզոն մռայլ եւ ցինիկ նկարիչ է, ով ատում է արվեստի քննադատներին, լրագրողներին եւ հաճախորդներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել գլուխգործոց:
Չնայած տարբերությանը, այս երկուսը երկար տարիների լավագույն ընկերներ ու գործընկերներ էին, մինչեւ Արթուրոն հանճարեղ «գլուխգործոց» հորինեց:
Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։