կարևոր
964 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-01 16:01

Ռուստամ Բադասյանի համոզմամբ՝ ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցված են

Ռուստամ Բադասյանի համոզմամբ՝ ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցված են

Ազգային ժողովի ընդունած՝ «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը որեւէ կապ չուներ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու հետ: Ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարի վստահեցմամբ սահմանադրության փոփոխություններն արդեն ուժի մեջ մտած են, երեք դատավորի ու ՍԴ-ի նախագահի լիազորությունները դադարեցված: Իսկ նախօրեին ընդունած փաթեթի նպատակն էր այդ դատավորների համար ապահովել կենսաթոշակի իրավունքը եւ սահմանադրական օրենքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին: