08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Չինաստանը մտցնում է իր տարածքում մի շարք ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներ, որպես Վաշինգտոնի գործողության պատասխան քայլ: Հուլիսի 1-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, հաղորդում է ТАСС-ը։
«Չինաստանը Associated Press, United Press International, CBS, National Public Radio լրատվական գործակալություններից պահանջում է այսօրվանից սկսած յոթ օրվա ընթացքում չինական կողմին ներկայացնել գրավոր տեղեկատվություն՝ ՉԺՀ-ի տարածքում աշխատող բոլոր աշխատակիցների, ֆինանսների եւ իրենց այլ գործունեության վերաբերյալ»,- հայտարարել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Հունիսի 22-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խստացնում է աշխատանքի կանոնները Չինաստանի չորս զանգվածային լրատվամիջոցների համար՝ դրանց կարգավիճակը սահմանելով որպես «օտարերկրյա ներկայացուցչություններ»: Խոսքը վերաբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը, China News Service գործակալությանը, «Ժենմին ժիբաո» եւ Global Times թերթերին:
Ամերիկյան օրենսդրությանը համապատասխան այդ զանգվածային լրատվամիջոցները պարտավոր կլինեն ներկայացնել ԱՄՆ-ում իրենց աշխատակիցների ցուցակները, հայտնել կադրերի վերաբաշխման մասին, ինչպես նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունում գրանցել սեփականությունը, որը նրանք ունեն կամ վարձակալում են։